Անգլիայի բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնին ընտրվել է Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության նոր ղեկավար։ Նա կփոխարինի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, ով այս տարվա հունվարին հայտարարել էր հրաժարական տալու մտադրության մասին։
Քարնին կուսակցության միակ թեկնածուն էր, որը Թրյուդոյի կառավարության մաս չէր կազմում: Քվեարկության արդյունքներով նա ստացել է 85,9 տոկոս։
Այս տարվա համընդհանուր ընտրություններում ընդդիմության հետ կոշտ պայքարի կողքին, նոր վարչապետին սպասվում են նաև կոշտ բանակցություններ ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերի շուրջ՝ Դոնալդ Թրամփի տարածքային պահանջների ֆոնին:
Իր հետհաղթական ելույթում Քարնին մեղադրել է Թրամփին Կանադային տիրանալու ձգտման մեջ: Այս փորձը, նրա խոսքով, պետք է հետ մղվի։
«Ամերիկացիներին պետք են մեր ռեսուրսները, մեր ջուրը, մեր հողը, մեր երկիրը»,- ասել է նա։ «Եթե հաջողվեր, ապա կկործանեին մեր ապրելակերպը».
«Ամերիկան Կանադա չէ։ «Կանադան երբեք Ամերիկայի մաս չի լինի որևէ ձևով», - հավելել է Քարնին: