Կարևոր իրադարձություններ

Փաշինյանի հայտարարությունները ակնհայտորեն լուրջ ջղաձգումներ են առաջացրել. Բաղդասարյան

10 Մարտ, 2025 16:06
Հեղինակ՝ Նազելի Բաղդասարյան
Փաշինյանի հայտարարությունները ակնհայտորեն լուրջ ջղաձգումներ են առաջացրել. Բաղդասարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Գյումրիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունները ակնհայտորեն լուրջ ջղաձգումներ են առաջացրել երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակներում եւ աֆիլացված արբանյակներում։

Սա ևս մեկ անգամ գալիս է վերահաստատելու, որ Գյումրիի ընտրապայքարը ընդդիմադիրների խմբակը դիտում է որպես միակ և վերջին միջոց, որով կարող են պահել ժողովրդից թալանված և յուրացվածը։

Վարչապետի հայտարարությունը դարձավ շատերի ինքնախոստովանության և ինքնալուստրացիայի պատճառ։ Ժողովրդի հաշվին հարստացածների հիսթերիան վկայում է այն մասին, որ Հայաստանում ներդրված իրավական համակարգերը ճշգրիտ կերպով աշխատում են, և օրինական ճանապարհով ամեն բան #հատիկառհատիկ վերադարձվելու է։»

 

Լրահոս

Դիտել ավելին