Կարևոր իրադարձություններ

Բալասանյանը վաղուց համալրել է օտար ափերում դիզած հարստությունը վայելող «հայրենասեր-փրկիչների» շարքը. Չախոյան

10 Մարտ, 2025 16:35
Հեղինակ՝ Տարոն Չախոյան
Բալասանյանը վաղուց համալրել է օտար ափերում դիզած հարստությունը վայելող «հայրենասեր-փրկիչների» շարքը. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Վերջին անպատասխանատուի նման Գյումրին անտերության մատնած Բալասանյանը ԱՄՆ-ում տաքուկ անկյունից կոչ է անում գյումրեցիներին։

Սա նոր անեկդոտ չէ, այլ Հայաստանից քրեական գործերով փախած, ԱՄՆ-ում իր ունեցվածքը վայելող Բալասանյանների միտքն է։

Գյումրիում կառավարումը տապալեցին, քաղաքը անտեր թողեցին, կոլապսի մատնեցին, իսկ հիմա կոչ են անում՝ իբրև Գյումրիի մասին են մտածում։

Նոր բան չկա, Բալասանյանը վաղուց համալրել է Հայաստանից քրեական գործերով փախած, օտար ափերում դիզած հարստությունը վայելող «հայրենասեր-փրկիչների» շարքը»։

 

Լրահոս

Դիտել ավելին