ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմնակիցները կվտարվեն Միացյալ Նահանգներից։
«Մենք կչեղարկենք Ամերիկայում ՀԱՄԱՍ-ի կողմնակիցների վիզաները և/կամ «Գրին քարտ»-երը, որպեսզի նրանց հնարավոր լինի արտաքսել»,- գրել է Մարկո Ռուբիոն X սոցիալական ցանցում։
Նա գրառմանը կցել է ավելի վաղ Միացյալ Նահանգների սահմանապահ ծառայության կողմից պաղեստինցի ուսանող Մահմուդ Խալիլի ձերբակալության լուրը։ Մահմուդ Խալիլը Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի ասպիրանտ է: