Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել են Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի համատեղ զորավարժությունները

10 Մարտ, 2025 14:00
Մեկնարկել են Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի համատեղ զորավարժությունները

Չաբահար (Իրան) նավահանգստում մեկնարկել են «Ծովային անվտանգության գոտի-2025» ռազմածովային զորավարժությունները՝ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ռազմածովային ուժերի մասնակցությամբ։

Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ռազմական գերատեսչությունը հավելել է, որ մի քանի օրվա ընթացքում Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում անձնակազմը կզբաղվի գրավված նավերի ազատման, ծովում որոնողական և փրկարարական աշխատանքներով, ինչպես նաև ծովային և օդային թիրախների վրա հրետանային կրակի կիրառմամբ:

Իրանական կողմի կազմակերպած «Ծովային անվտանգության գոտի - 2025» միջազգային ռազմածովային զորավարժություններն անցկացվում են արդեն յոթերորդ անգամ։

Այս անգամ զորավարժություններին կներգրավվեն մոտ 15 նավ, օժանդակ նավեր և մարտական նավակներ, ինչպես նաև ռազմածովային ավիացիայի ուղղաթիռներ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին