Մարտի 10-ին, ժամը 04:21-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դաստակերտ քաղաքի Հարությունյան փողոցում այրվում է տան տանիք: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:30-ին, մարվել՝ 07։47-ին: Այրվել են տան (մոտ 100 քմ) փայտե պատշգամբը (մոտ 20 քմ), ննջասենյակը (մոտ 20 քմ, գույքով) և տանիքից մոտ 50 քմ հատված։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ: