Կարևոր իրադարձություններ

Մարկո Ռուբիոն կայցելի Սաուդյան Արաբիա

10 Մարտ, 2025 10:38
Մարկո Ռուբիոն կայցելի Սաուդյան Արաբիա

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մարտի 10-12-ը կայցելի Սաուդյան Արաբիա, որտեղ կհանդիպի ուկրաինական պատվիրակության հետ՝ քննարկելու հակամարտության խաղաղ կարգավորումը։

Այս մասին հայտնել են Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունից: 

«Ջիդայում նա կհանդիպի նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ՝ քննարկելու տարածաշրջանում ընդհանուր շահերը խթանելու և ԱՄՆ-Սաուդյան Արաբիայի հարաբերություններն ամրապնդելու ուղիները»,- նշել է դիվանագետը։

Բացի այդ, Ռուբիոն մարտի 12-14-ը Կանադայում կմասնակցի Յոթնյակի արտաքին քաղաքականության ղեկավարների հանդիպմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին