ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր իր թոռնիկին ուղեկցեց առաջին դասարան: Վարչապետի թոռնիկը սովորելու է «Անանիա Շիրակացու» անվան ճեմարանում: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու են ընտրել հենց այս ճեմարարանը, վարչապետը պատասխանեց, որ քանի որ իր հարսը այդ ճեմարան այցելել, այդ պատճառով այդպիսի որոշում են կայացրել: Դիտարկմանը, թե այս ճեմարանում վարձավճարները թանկ են, ինչպես եք այն վճարելու, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ այդ հարցը կքննարկեն, կորոշեն և անպայման կտեղեկացնեն:
Նշենք, որ ճեմարանում առաջին դասարանի ուսման վարձը կազմում է 2 մլն. 100 հազ. դրամ: