Կարևոր իրադարձություններ

Սվիտալսկին իշխանություններին ասում է՝ պետք է գործ անել, պարոնա՛յք, ոչ միայն փող ակնկալել. իրավապաշտպան

20 Հունիս, 2016 14:46
Սվիտալսկին իշխանություններին ասում է՝ պետք է գործ անել, պարոնա՛յք, ոչ միայն փող ակնկալել. իրավապաշտպան

ԵՄ դեսպան Սվտալսկու հայտարարությամբ ԵՄ-ն իշխանություններին ասում է՝ պետք է գործ անել պարոնայք, ոչ միայն փող ակնկալել:

Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով հունիսի 5-ին, Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդեսին Սվիտալսկու այն հայտարարությանը, թե Եվրամիությունը բանկոմատ չէ, որ անընդհատ Հայաստանին գումար հատկացնի:

«Իշխանությունների հետ խոսակցության ժամանակ ԵՄ-ը արդեն իսկ հստակ է ներկայացնում, որ որևէ ֆինասնավորում պայմանմավորված է միայն համապատասխան փոփոխություններ կատարելով, իսկ երբ իշխանության ներկայացուցիչներն  ասում են, որ ԵՄ-ն է առաջարկում ֆինանսավորումներ, ապա մոռանում են նշել, որ այդ առաջարկությունները պայմանավորված են փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ: Այնպես որ գիտակցաբար խոսել միայն մի ասպեկտի՝ ֆինանսավորման մասին, լռել մյուս պահանջի մասին՝ այն է փոփոխություններ կատարել ոչ թե ԵՄ-ի համար, այլ երկրում քաղաքացիների իրավունքների, ժողովրդավարությանապահովման ուղղությամբ, դրա մասին մոռանում են իշխանությնունները և միայն մտածում են ֆինանսավորաման մասին, այնպես, ինչպես վարվում են նաև պետական բյուջեին:  Նույն մոտեցումը դրսևորում են նաև միջազգային դոնորների հարաբերություններում՝ կարևորը փող ստանան, թե ինչ կարվի այդ փողի դիմաց, դա չեն կարևորում»,-ասաց իրավապաշտպանը, ընդգծելով, որ այդ առումով իշխանությունն արդեն հանդիպում է հստակ մոտեցման, որ փող կարող են ընկալել իրական փոփոխությունների իրականացման դեպքում:

Ըստ Սաքունցի՝  ԵՄ դեսպանի հայտարարությունը իշխանությունների դրսևորած քաղաքականության գնահատականն  է. «Դա գնահատականն է իշախանության քաղաքականության, որը դրսևորվում է  ՀՀ քաղաքացիների հանդեպ՝ հանձինս հարկերի, դրամաշնորհների նկատմամբ և որ չի կարող նույնը կրկնվել նաև միջազգային դրամաշնորհների և աջակցության նկատմամբ, որ պետք է գործ անել պարոնայք, ոչ միայն  փող ակնկալել»:

Իրավապաշտպանը իշխանությունների վարքագծում փոփոխություն չի տեսնում հենց նույն ԸՕ-ի վերաբերյալ կատարած քայլերի մեջ: 

«Կարևոր մի քանի կետերում նրանք բացարձակապես փոփոխություն չկատարեցին, որի մասին, ի դեպ, Վենետիկի հանձնաժողովն իր գնահատակներում նշել էր: Առաջինը տարածքային  ցուցակների վերանայման անհրաժեշտությունն էր, երկրորդը քաղաքական դաշինք կազմելու կուսակցությունների թվի սահմանափակումները: Ավելին՝ իշխանությունը հստակ պահպանեց այն հիմանական գործիքները, որոնք որոշիչ նշանակություն են ունենալու Հանրապետական կուսակցության իշխանության վերարտադրության կամ շարունականության ապահովման համար: Չեմ կարծում , որ նշված իրավիճակում Եվրոպական միությունը որպես դոնոր կհամաձայնվի հանդես գալ՝ որպես իրապես բանկոմատի դերում»,-ասաց Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով, այս փուլում իշխպանությունը՝  հանձինս Դավիթ Հարությունյանի, փորձում են ամեն կերպ 4+4+4 գործնըթնացը ներկայացնել որպես կոնսենսուս.  «Այն բացարձակապես հանդիսանում է կոնսենսուս ընդամենը քննարկումներին մասնակցած քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների միջև: Կփորձեն իհարեկ այդ աղճատված պատեկերով հայտ ներկայացնել ֆինանսավորման, որի դեմ մենք հստակ հանդես կգանք, որովհետև ըստ էության, քաղաքական մեծամասնությունը՝ հանձինս ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի չեն ապահովել Վենետիկի հանձնաժողովի, ինչպես նաև քաղհասակրակության կողմից ԸՕ-ի վերաբերյալ առաջարկած փաթեթը, որոնց ընդունման արյդունքում կարող էինք խոսել իրական վստահության, քաղաքական կամքի առկայության մասին»:

«Ես ի դեպ, ըստ արժանվույն է գնահատում Հանրապետական կուսակցության՝ հանձինս Դավիթ Հարությունյանի մանիպուլիացիոն կարողությունը, որ կարողացավ ծուղակ ստեղծել ոչ իշխանական որոշ կուսակցությունների և քաղհասարակության ներկայացուցիչների համար, բայց պետք է ըմբռնի որ շատ կարճաժամկետ ազդեցություն և նշանակութուն ունի այն, ինչ կատարեցին»,-եզրափակեց Արթուր Սաքունցը:

 

Լրահոս

Դիտել ավելին