Կարևոր իրադարձություններ

Սամվել Բաբայանը չէր կարող չիմանալ ծեծի ենթարկված Հայկ Խանումյանի մտադրությունների մասին. Սաքունց

07 Հունիս, 2016 14:29
Սամվել Բաբայանը չէր կարող չիմանալ ծեծի ենթարկված Հայկ Խանումյանի մտադրությունների մասին. Սաքունց

ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը չէր կարող չիմանալ ծեծի ենթարկված ԼՂՀ ԱԺ պատգանավոր Հայկ Խանումյանի մտադրությունների մասին: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Նշենք, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը օրերս այցելել է Արցախ, Ստեփանակերտում պատգամավոր Հայկ Խանումյանը հավաք էր կազմակերպել, և նախագահական նստավայրի մոտ պահանջել էր Բաբայանին նախարար նշանակել։ Երեկ Խանումյանին ծեծի էին ենթարկել։

«Սամվել Բաբայանի՝ Ստեփանակերտի զոհվածների հուշարձանի ընդունելության պահից մինչև նախագահի նստավայրը տեղի ունեցած իրադարձությունները ուղիղ եթերով տրվել են:Սամվել Բաբայանին դիմավորելուց, այնուհետև նրան իր տուն ուղեկցելուց հետո հենց նույն շենքի բակում՝ բառացիրոնե մի քանի մետրի վրա,  Հայկ Խանումյանը բարձրախոսով դիմել է ժողովրդին, որ առաջարկում է գնալ նախագահական նստավայրի մոտ, պատվիրակոթւյուն կազմել և ներկայացնել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին առաջարկությունը, խնդրանքը, պահանջը Սամվել Բաբայանին ԼՂՀ ՊՆ նշանակելու մասին: Եթե նույնիսկ համարենք,որ Հայկ Խանումյանը չի իրազեկել կամ նախօրոք չի պայմանավորված եղել Բաբայան Սամվելի հետ նմամ առաջարկության մասին, ապա առնվազն չէր կարող Բաբայան Սամվելը, գտնվելով տանը, չիմանար, թե հենց շենքի մոտ բարձրախոսից ինչ է ասում Հայկ Խանումյանը »,-ասաց Արթուր Սաքունցը, առավել հիմնավոր համարելով, որ սկսած Սամվել Բաբայանին Ստեփանակերտում դիմավորելու փուլից, Հայկ Խանումյանը և Սամվել Բաբայանը նախապատրաստվել են համատեղ, թե ինչ են անել:

«Ավելին՝ մինչև առավոտյան Հայկ Խանումյանի նկատմամբ  բռնության պահը , Սամվել Բաբայանը ոչ մի հայտարարություն չարեց Հայկ Խանումյանի կողմից այդ պահանջների մասին, Հայկ Խանումյանի հայտարարությունից հետո որևիցե հերքում, կամ դիրքորուշում չհրապարակեց, որը կարող էր անել, բայց չարեց մինչև բռնության փաստը: Այսինքն այստե ղ իհարկե նման պահվածք, թե «ղալաթ է արել Հայկ Խանումյանը» ավելի շատ նման է  Հայկ Խանումյանին զոհաբերման, բայց գուցե և տեղավորվում է իրավիճակը միանգամից ընթացքից հսկողության տակ վերցնելու և որոշակի լուծումներ պարտադրելու տրամանաբանության մեջ, եթե դա չստացվի, անցնել պլան B-ին»,-նկատեց իրավապաշտպանը:

Ըստ Սաքունցի՝ այժմ ԼՂ-ում արձանագրվել է երկրորդ իշխանության կենտրոնը. «Սամվել Բաբայանի՝ տուն ուղեկցելու ընթացքում լրագրողներին տրված պատասխանները խոսում են այն մասին, որ ինքը բավական լուրջ քննադատական մոտեցում ունի իշխանությունների քաղաքականությանը պահվածքին, այնպես որ ինքը չի եկել որպես իշխանությունների համախոհ, այլ եկել է որպես ընդդիմադիր գործիչ, որն, իհարկե, հայտարարել է, որ իրավունք չունի ԼՂ օրենսդրությամբ առաջադրվելու ընտրովի պաշտոնում, բայց կաջակցի այն քաղաքական ուժին, որին հարմար կգտնի, այսինք քաղաքական պրոցեսներին մասնակդցելու մասին է խոսքը: Եվ հիմա, հանձինս այդքան բնակչության, որոնք դիմավորեցին Բաբայանին, ըստ էության , Ղարաբաղում ստեղծվել է դե ֆակտո երկու իշխանության կենտրոն»:

Իրավաշտպանի խոսքով, ապրիլյան պատերազմի հետ կապված բավականին մեծ խմորումներ են տեղի ունենում Ղարաբաղում. «Բայց երբ այդ խմորումների հենքի վրա նաև գալիս է բյուրեղացման մի հնարավոր կենտրոն, Բակո Սահակյանը  զգաց վտանգը և առավոտյան պատասխանեց Հայկ Խանումյանին, գիշերն էլ կարող էին մտնել Խանումյանի  տուն և նույն գործողությունը կատարել, բայց դա պետք էր անել հրապարակային և արեցին հրապարակային վախեցնելու համար իհարկե, վախի մթնլորոտ ստեղծելու համար և ցույց տալու համար, որ պատրաստ են ամեն քայլի գնալու իրենց իշխանությունները պահելու համար, իսկ մնացած մեկնաբանությունները, թե իբր դա Ղարաբաղի անվտանգությանն է դեմ, ինքնությանը, ապա դա ընդամենը հերթական մանիպուլացիան է, որովհետև ո՛չ Բաբայան Սամվելը, ո՛չ Հայկ Խանումյանը Ղարաբաղի ոչ անվտանգությանը կարող են սպառնալ, և ոչ էլ ինքնուրույնությանը, այլ կարող են միայն սպառնալ Ղարաբաղի իշխանության գոյությանը և շարունակականությանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին