Կարևոր իրադարձություններ

5 բան, որի վրա Դուք երբեք ուշադրություն չեք դարձրել կոշիկ գնելիս

23 Հոկտեմբեր, 2016 23:38
5 բան, որի վրա Դուք երբեք ուշադրություն չեք դարձրել կոշիկ գնելիս

Հաճախ նոր կոշիկ գնելիս մենք մոռանում ենք հարմարավետության մասին, և այն մասին, որ կոշիկները մենք պետք է կրենք ամենաքիչը մեկ սեզոն: Կոշիկը պետք է լինի մաքսիմալ հարմարավետ:

Որպեսզի դուք կարողանաք ընտրել ոչ միայն գեղեցիկ, այլ նաև հարմարավետ կոշիկ, մենք ձեզ համար պատրաստել ենք 5 «ոսկե» խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ այդ հարցում:

Խորհուրդներ՝ ճիշտ կոշիկներ գնելու համար

Legs of lady trying on several pairs of new shoes in the mall

Ավելի լավ է կոշիկ գնել երեկոյան

Այս խորհուրդը կարող է տարօրինակ թվալ: Ո՞վ կցանկանա երեկոյան, հոգնած, գնալ խանութներ: Բայց շատ ճիշտ է գնել կոշիկ հենց երեկոյան: Օրվա վերջում ոտքերը մի փոքր այտուցվում են, և հետևաբար՝ մեծանում են, իսկ դա նշանակում է, որ կոշիկի նույն զույգը, որը ձեր հագով է եղել երեկոյան, առավոտյան այն մի փոքր լայն կլինի:

Ոչ ստանդարտ ստանդարտներ

Տարբեր արտադրողների մոտ կոշիկի չափսերը տարբեր ստանդարտներ են ունենում: Պետք չէ անմիջապես գնել այն կոշիկը, որը դուք հավանաել եք, պետք է անպայման փորձել այն: Միայն կոշիկի փորձարկումը կարող է ապացույց լինել, որ այդ կոշիկը համապատասխանում է ձեր ոտքին:

Երկու ոտնաթաթերից ընտրեք մեծը

 

Կոշիկը պետք է ընտրել մեծ ոտնաթաթի չափսով: Սա ծիծաղելի է հնչում, բայց գրեթե բոլոր մարդկանց մոտ մի ոթնաթաթը մեծ է մյուսից: Դրա համար էլ պետք է փորձել մի քանի զույգ տարբեր կոշիկներ, և ընտրել այն մեկը, որում ձեր երկու ոտքերն էլ հարմարավետ են զգում:

Ընտրեք կոշիկ առիթի համար

Կոշիկ գնելիս պետք է հստակ գիտակցել, թե ինչ նպատակով, ինչ առիթի համար եք դուք այն գնում: Օրինակ, ձեզ համար շատ անհարմար կլինի ողջ օրը լինել անհարմար բարձրակրունկների վրա: Այդ պատճառով էլ, եթե դուք ցանկանում եք գնել կոշիկ, որը ողջ օրվա ընթացքում ձեր հագին է լինելու, ապա ընտրեք տանկետկաներ:

 5 Ոտքերը մեծանում են

Հիշեք, որ ձեր ոտքերը կարող են մի փոքր մեծանալ և լայնանալ, դրա համար, ամեն երկու տարին մեկ չափեք ձեր ոտքերի չափսը: Հատկապես, եթե դուք կոշիկ եք գնում ինտերնետ-խանութի միջոցով, այլ ոչ թե փորձում եք խանութում:

 

Լրահոս

Դիտել ավելին