Կարևոր իրադարձություններ

Մարզպետը գյուղապետերին հրահանգել է նախընտրական հանդիպման համար ժողովուրդ ապահովել. «Հրապարակ»

24 Սեպտեմբեր, 2016 10:03
Մարզպետը գյուղապետերին հրահանգել է նախընտրական հանդիպման համար ժողովուրդ ապահովել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ին հասած տեղեկություններով՝ նախօրեին Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը նիստ է գումարել ու Արգել գյուղին հարակից գյուղերի որոշ գյուղապետերի հրահանգել է այսօր, ժամը 13-ին Արգելում հանդիպում կազմակերպելու համար ժողովուրդ ապահովել։ Մարզպետն ասել է, որ անհրաժեշտ է սատարել ՀՀԿ-ական թեկնածուին, որն իրենց աջակցության կարիքն ունի։ Նշենք, որ Կոտայքի մարզի Արգել գյուղում հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար Արգելի համայնքապետի թեկնածու են գրանցվել գործող ՀՀԿ-ական գյուղապետ Մաթևոս Ավագյանը և ոստիկանության աշխատակից անկուսակցական Աշոտ Նալբանդյանը։

Այսօր Արգելում կազմակերպվելիք հանդիպմանը ներկա են լինելու անձամբ Կոտայքի մարզպետն ու որոշ գյուղապետեր։ Անկուսակցական Աշոտ Նալբանդյանի լիազորված անձ Գևորգ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ մարզպետի քարոզչական հանդիպման մասին՝ հավելելով, որ դա Ընտրական օրենսգրքի 18 հոդվածի կոպիտ խախտում կլինի, քանի որ պետական պաշտոնյաներն իրավունք չունեն աշխատանքային ժամերին որևէ թեկնածուի քարոզչությամբ զբաղվել, իսկ այսօր, կառավարության որոշմամբ, աշխատանքային օր Է:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին