Կարևոր իրադարձություններ

Առողջապահության նախարարի պաշտոնը կզբաղեցնի «Ինգո Արմենիայի» գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը. «Առավոտ»

24 Սեպտեմբեր, 2016 09:24
Առողջապահության նախարարի պաշտոնը կզբաղեցնի «Ինգո Արմենիայի» գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը. «Առավոտ»

«Առավոտ»–ի տեղեկություններով՝ առողջապահության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Լևոն Ալթունյանը։ Նա ներկայումս «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենն է։ Մեր տեղեկություններով՝ պարոն Ալթունյանը երեկ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանի հետ եղել է նախագահի նստավայրում, հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանին։ Լևոն Ալթունյանը մեզ հետ զրույցում այս լուրերը չհերցեց։ Նա ասաց, որ ՀՀ նախագահի և վարչապետի մոտ հարցազրույցն անցել է. «Կարծում եմ՝ լավ տպավորություն եմ թողել, բայց պաշտոնական հրամանից հետո կարող եմ հստակ բան ասել»։

«Առավոտ»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Լևոն Ալթունյանը և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մանկության ընկերներ են, վարչապետը նրան շատ վստահում է։ Լևոն Ալթունյանը մասնագիտությամբ բժիշկ է, անեսթեզիոլոգ:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին