Կարևոր իրադարձություններ

Գագիկ Բեգլարյանն էլ ՀՀԿ ԳՄ անդամ չի՞ լինի. նրա քայլը շատ վատ են ընդունել. «Հայկական ժամանակ»

24 Սեպտեմբեր, 2016 08:30
Գագիկ Բեգլարյանն էլ ՀՀԿ ԳՄ անդամ չի՞ լինի. նրա քայլը շատ վատ են ընդունել. «Հայկական ժամանակ»

Տրանսպորտի եւ կապի արդեն նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը նախօրեին չի մասնակցել ոչ միայն նոր նախարարի ներկայացմանը, որին ՏԿՆ աշխատակազմի հետ ծանոթացնում էր վարչապետ Կարեն Կարապետյանը, այլեւ հինգշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստին, որին նախկինում, որպես կանոն, մասնակցել է: Այդպիսով նա իր պաշտոնանկության համար իր նեղացածությունն ու կոշտ վերաբերմունքն է արտահայտել ՀՀ իշխանություններին։

Որոշ տեղեկությունների համաձայն, փոխադարձաբար իշխանություններն էլ շատ վատ են ընդունել Գագիկ Բեգլարյանի այդ քայլը։ Իշխանական կուլիսներում խոսվում է անգամ, որ նոյեմբերի 26-ին տեղի ունենալիք ՀՀԿ հերթական համագումարի ժամանակ նա չի վերընտրվի ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ։

Թե ինչով է պաշտոնանկությունից հետո պատրաստվում զբաղվել Բեգլարյանը, երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին այդպես էլ չի հաջողվել ճշտել։ Այլեւս նախկին նախարարը հեռախոսազանգերին չէր պատասխանում։ Նկատենք, որ ի տարբերության Գագիկ Բեգլարյանի, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն ու գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը ներկա էին, երբ վարչապետը սույն նախարարությունների աշխատակազմերին էր ներկայացնում նորանշանակ նախարարներին:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին