Կարևոր իրադարձություններ

Միայնա՞կ ես. Մեր թվերը կօգնեն քեզ

09 Սեպտեմբեր, 2016 01:00
Միայնա՞կ ես. Մեր թվերը կօգնեն քեզ

Քո «միակին» գտնելն ավելի հեշտ է դառնում, երբ կիրառում ես որոշակի թվաբանություն։ Երբևէ մտածե՞լ ես, թե քանի րոպե կպահանջվի՝ համոզելու նրան, որ դու անկրկնելի ես: Cosmo-ն հավաքել և ներկայացնում է փորձագետների կարծիքները:

2. ահա այսքան անգամ է պետք կրկնել նրա անունը զրույցի ընթացքում, որպեսզի ցույց տաս, որ հետաքրքրված ես իրենով: Փորձագետներն ասում են, որ երբ կրկնում ես զրուցակցի անունը, վերջինս ենթագիտակցորեն կապվում է քեզ հետ: Սակայն աշխատիր չչարաշահել. 2 անգամն արդեն իսկ բավական է:

Տղամարդկանց 78 %-ը նախքան քեզ ժամադրելը մանրամասնորեն ուսումնասիրում է սոցիալական կայքի քո պրոֆիլը:

5. այսքան անգամ աշխատիր «պատահաբար» հպվել նրան 15 րոպեի ընթացքում: Տղամարդիկ հաճախ այնքան էլ ճկուն չեն, հետևաբար՝ մի քանի թփթփոցը թևին, թեթև հպումը այտին և ծնկներին անհրաժեշտություն են:

Ամուրի տղամարդկանց 92 %-ը կարծում է, որ ընթրիքը հիանալի տարբերակ է առաջին կամ երկրորդ ժամադրության համար:

97. կնոջ հետ առաջին հանդիպումից սովորաբար այսքան օր հետո է տղամարդը համարձակություն հավաքում և ասում. «Սիրում եմ քեզ»,-փոխանցում է cosmo.am-ը:

30 սմ. սա հեռավորության այն չափն է, որն, ըստ փորձագետների, անհրաժեշտ է պահպանել առաջին հանդիպման ժամանակ նրա կողքին նստելիս, որպեսզի չխախտես պարկեշտության սահմանները և միևնույն ժամանակ ցույց տաս, որ հետաքրքրված ես նրանով: Սա կոչվում է ինտիմ հեռավորություն:

22. տղամարդկանց միջին թիվը, որոնց հետ կինը համբուրվում է մինչև իր միակին հանդիպելը:

7,3. այսքան կարճ ժամանակամիջոց է հարկավոր, որպեսզի քեզ հենց նոր հանդիպած երիտասարդն աչքերը սևեռի շրթունքներիդ, եթե կարմիր շրթներկով ես, և ընդամենը 2,2 վայրկյան` եթե շրթունքներիդ շրթներկ չկա:

6. մոտավորապես այսքան անհաջող ժամադրություն կարող ես ունենալ կյանքիդ ընթացքում:

$50. այն մինիմալ գումարն է, որը տղամարդիկ ծանոթության առաջին երկու շաբաթներին ծախսում են յուրաքանչյուր ժամադրության վրա:

8. սա ժամադրությունների այն քանակն է, որ անհրաժեշտ է ունենալ նախքան նրան ընկերներիդ ներկայացնելը: Փորձագետներն ասում են, որ չափազանց կարևոր է նախ վստահ լինել, որ լավ ես քեզ զգում ընկերոջդ հետ, ապա միայն ներկայացնել նրան «հանրության» դատին:

20. այսքան րոպե է անհրաժեշտ տղամարդուն, որպեսզի նա որոշում կայացնի` ցանկանում է նորից քեզ տեսնել, թե ոչ:

 

Լրահոս

Դիտել ավելին