Կարևոր իրադարձություններ

Հայաստանում բենզինի գներն իջեցնողը Հարություն Փամբուկյանն է. «Փաստ»

17 Նոյեմբեր, 2016 08:07
Հայաստանում բենզինի գներն իջեցնողը Հարություն Փամբուկյանն է. «Փաստ»

ԱԺ պատգամավոր, նախկին բանկիր, մի շարք ՍՊԸ–ների սեփականատեր, գործարար Հարություն Փամբուկյանը մի օր փակեց իր գրասենյակներն ու հեռացավ Հայաստանից: Բնակվում էր Ռուսաստանում` Մոսկվա քաղաքում:

Նախորդ կառավարության հրաժարականից հետո Հարություն Փամբուկյանը Երևանում գրանցեց իր նոր ֆիրման:
Իսկ Կարեն Կարապետյանի կառավարման առաջին իսկ օրերին Փամբուկյանն սկսեց բենզին ներկրել Հայաստան:

«Փաստ»-ի հավաստի տվյալներով` հենց դա էլ նպաստեց բենզինի գների անկմանը: Ինչպես հայտնի է, հայտարարեց, որ նոր ներկրողների շնորհիվ ՀՀ–ում էժանացել են բենզինի գները:
Եվ այս ամենի «քավորը» հենց Փամբուկյան Հարութն է:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին