Կարևոր իրադարձություններ

«Բանակի և բանակաշինության սուրբ գործի վրա ստվեր գցողները և չարաշահումներ անողները պետք է պատժվեն»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

16 Նոյեմբեր, 2016 15:35
«Բանակի և բանակաշինության սուրբ գործի վրա ստվեր գցողները և չարաշահումներ անողները պետք է պատժվեն»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

Այսօր ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով բանակում կատարվող չարաշահումներին, նշեց․ «Բանակի և բանակաշինության սուրբ գործի վրա ստվեր գցողները և չարաշահումներ կատարողները պետք է պատժվեն»։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք չարաշահումների մասին վկայող փաստեր չեն այն շքեղ տները, որոնք ունեն բարձրաստիճան ռազմական պաշտոնյաները՝ Շարմազանովն ասաց․ «Ոչ։ Ես էլ եմ տուն սարքում։ 10 տարի է սարքում եմ, դեռ մի 5 տարի էլ կսարքեմ, բայց եթե որևէ մեկը կարող է ասել, որ ես կոռուպցոն որևէ ռիսկի մեջ եղել եմ, ես այսօր դուրս եմ գալիս քաղաքականությունից»։

Իսկ 1000 դրամի օրինագծի վերաբերյալ Շարմազանովն ընդգծեց․ «Սա ընդամենը առաջին քայլն է դեպի ազգային տուրքի գաղափարը։ Ոչ միայն Հայաստանի, այլև մեր սփյուռքահայ բարեկամները միգուցե նաև կամավորության սկզբունքով ապագայում կընդգրկվեն։ Միգուցե մենք պետք է նաև քայլեր ձեռնարկենք նախկինում զոհվածների ընտանիքների օգնելու համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին