Կարևոր իրադարձություններ

ԴԱՀԿ-ը օր օրի փլուզվում է. «Ժողովուրդ»

16 Նոյեմբեր, 2016 09:16
ԴԱՀԿ-ը օր օրի փլուզվում է. «Ժողովուրդ»

Տևական ժամանակ է, ինչ լրատվամիջոցներն ահազանգում են, որ ԴԱՀԿ ծառայության ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի «պաշտոնավարման» կարճ ժամանակահատվածում օր օրի կառույցը փլուզման է գնում։ ԴԱՀԿ գործելաոճից քաղաքացիների ավելացող բողոքների մասին բարձրաձայնեց նաև ՀՀ վարչապետը։

 

Կառույցի ներսում ևս մթնոլորտը խաղաղ չէ։ Վերջին օրերին ԴԱՀԿ-ից սկսել են հեռանալ նաև ծառայության հնաբնակներ, այդ թվում՝ բաժինների ղեկավարներ, որոնք այլևս չեն կարողացել հանդուրժել Հարությունյանին։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ որ ԴԱՀԿ ԺՊ-ի ապաշնորհ կառավարման հետևանքով ծառայությունից հեռացել են գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Ռոբերտ Ղազարյանը, ծառայության ՊԵԿ-ի պետ Վարդան Վարդանյանը, ֆինանսական բաժնի պետ Նարինե Մարգարյանը, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Գագիկ Հարությունյանը, Աշոտ Նավասարդյանի փեսա, Գեղարքունիքի մարզային բաժնի պետ Ռոբերտ Մինասյանը, միջազգային հարաբերությունների բաժնի պետ Աննա Հայրոյանը և այլք։ Մարդիկ, որոնք մշտապես տարբեր ղեկավարների հետ աշխատել են համակարգում»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին