Կարևոր իրադարձություններ

Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում ժամային փոփոխություններ կլինեն

06 Մայիս, 2024 11:28
Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում ժամային փոփոխություններ կլինեն

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ ս․թ․ մայիսի 13-ից Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Երևանի մետրոպոլիտենն աշխատանքները կսկսի ժամը 07։00-ից և կավարտի ժամը 00։00-ին։ Շաբաթվա քրոնիկոն. Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 482 հազար 026 ուղևոր: Գիծ է դուրս բերվել 2740 շարժակազմ, որից 424-ը երեք վագոնանի, 1346-ը երկու վագոնանի և 972-ը մեկ վագոնանի։ Նախատեսված ուղևորափոխադրումը 526 հազար 609 ուղևոր։ Կատարողականը՝ 99,3%:

 

Լրահոս

Դիտել ավելին