Կարևոր իրադարձություններ

Կառավարությունում վերջին շտրիխներն են անում կառուցվածքային փոփոխությունների հետ կապված. «Հրապարակ»

15 Նոյեմբեր, 2016 07:35
Կառավարությունում վերջին շտրիխներն են անում կառուցվածքային փոփոխությունների հետ կապված.  «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ կառավարությունում վերջին շտրիխներն են անում կառուցվածքային փոփոխությունների հետ կապված: Արդեն համադրել են նախարարությունների կառուցվածքները, նայել՝ կա՞ն արդյոք կրկնվող մարմիններ, տեսչություններ, անկարեւոր կառույցներ, որոնց գործառույթը կարող են փոխանցել այլ մարմնի: Արդյունքում կրճատումներ կլինեն, կլուծարվեն, կմիավորվեն առանձին մարմիններ։ Խոսքը թե նախարարությունների, թե առանձնացված կամ կից ստորաբաժանումների մասին է: Կրճատումների նախնական տարբերակն արդեն ուղարկվել է նախարարություններ: Մինչեւ նոյեմբերի վերջ փաստաթուղթը վերջնական տեսքի կբերեն, եւ նախարարությունների կայքերում կտեղադրվի նոր կառուցվածքը: Այս փոփոխությունների արդյունքում շատերը կկորցնեն իրենց աշխատանքը կամ կհայտնվեն նոր կառույցում՝ նոր ղեկավարի ենթակայությամբ:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին