Կարևոր իրադարձություններ

«Մենք պետք է միշտ պատրաստ լինենք հակառակորդի կողմից ցանկացած քայլի». արտաքին գործերի փոխարտգործնախարար (տեսանյութ)

10 Նոյեմբեր, 2016 14:37
«Մենք պետք է միշտ պատրաստ լինենք հակառակորդի կողմից ցանկացած քայլի». արտաքին գործերի փոխարտգործնախարար (տեսանյութ)

Այսօր՝ գործադիրի նիստից հետո արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն, անդրադառնալով Ադրբեջանի կողմից լայնածավալ զորավարժությունների անկցացնելու հանգամանքին, նշեց, որ հայկական կողմից, մասնավորապե արտաքին գործերի նախարարի կողմից արձագանք եղել է այդ առնչությամբ.  «Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներից հետո նմանատիպ զորավարժությունների անցկացվման համար քառասուն օր առաջ պետք է դիմեին, որը չեն արել, ինչը խոսում է այն մասին, որ Բաքուն շարունակում է տորպեդահարել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի համաձայնությունների կյանքի կոչումը »:

Խոսելով սահմանին լարվածության հնարավոր աճի և հակառակորդի կողմից ոտնձգություննեի մասին՝ փոխարտգործնախարարը նշեց. «Մենք պետք է միշտ պատրաստ լինենք հակառակորդի կողմից ցանկացած քայլի: Դա արդեն բոլորիս համար աքսիոմ է, առավել ևս ապրիլյան դեպքերից հետո»:

 

Լրահոս

Դիտել ավելին