Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում պայթյունների հետևնքով զոհերի թիվը հասել է 95 մարդու: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը` վկայակոչելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գրասենյակին:
Համաձայն հաղորդագրության` վիրավորվել է 246 մարդ, որոնցից 48-ը վերակենդանացման բաժանմունքում է:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը, հանրահավաքից առաջ Անկարայում երկու պայթյուն է տեղի ունեցել: