Կարևոր իրադարձություններ

Իմ ու միլիոնավոր հայերի համար թիվ մեկ մայրաքաղաքը մնում է Երևանը

11 Հոկտեմբեր, 2015 10:50
Իմ ու միլիոնավոր հայերի համար թիվ մեկ մայրաքաղաքը մնում է Երևանը

 

 

Բրյուսել-Եվրոպայի քաղաքական մայրաքաղաք։
Փարիզ-սիրո մայրաքաղաք։
Մոսկվա, Վաշինգտոն-երկու գերտերությունների հսկա մայրաքաղաքներ:
Հռոմ-արվեստի մայրաքաղաք
Պեկին-ամենազարգացող մայրաքաղաք...

Հիրավի, վերոնշյալ բոլոր մայրաքաղաքներն էլ ունեն իրենց «համնուհտը» ունեն իրենց ուրույն նկարագիրը, բայց աշխարհում իմ ու միլիոնավոր հայերի համար թիվ մեկ մայրաքաղաքն է մնում Երևանը։
Իզուր չի ասվում. «Երևան իմ սրտի մայրաքաղաք»։
Մայրաքաղաք, որի «ջերմությունը» ոչ մի այլ մայրաքաղաքում չես գտնի։
Մայրաքաղաք, որի պատմությունը այնքան հարուստ է, ինչքան աշխարհի բոլոր երկրների ֆինանսական ողջ ռեսուրսենրը միասին վերցրած։
Մայրաքաղաք, որի գեղեցկությունը հմայում նույնիսկ վերոնշյալ մայրաքաղաքների «տեր» ազգերի ներկայացուցիչներին։
Մայրաքաղաք, որը չնայած իր պատկառելի տարիքին, միշտ մնում է «թարմ» ու «հմայիչ»։
Մայրաքաղաք, որի ունենալու պատիվը միայն մենք՝ հայերս ունենք։

Էս տոնական օրով չեմ անդրադառնա բացսականին, բայց խնդրում եմ բոլոր ղեկավարբերին՝ լավ պահեք իմ, մեր, ձեր մայրաքաղաքը ու թող կանաչը իշխի այս պայծառ մայրաքաղաքում։

 

Լրահոս

Դիտել ավելին