Տոկիոյի ավտոսրահում Toyota-ն միանգամից ներկայացավ 3 հետաքրքիր կոնցեպտներով, որոնք կարտադրվեն 2016 թվականին: Ներկայացվել են ինչպես ավանդական, այնպես էլ նորարարական նախագծեր՝ հայտնում է Novate.ru-ն:
Toyota S-FR
Սա առաջին ներկայացված ավտոմեքենան է: Սպորտային S-FR-ը կդառնա իր դասի վերջին տարիների ամենափոքր մեքենան: Այն կաշխատի ներքին այրման շարժիչով, կունենա 6-աստիճանի մեխանիկական փոխանցման տուփ: Մեքենայի ղեկը կլինի աջ կողմում:
Kikai
Սա Toyota-ի երկրորդ և ամենահանելուկային կոնցեպտն է: Դրա տեխնիկական բնութագրի մասին ոչինչ հայտնի չէ, սակայն գրավում է իր ոչ ստանդարտ դիզայնով:
FCV Plus
Այս էլեկտրական մեքենան դուրս է եկել միանգամից 2 տարբերակներով: Առաջինը աշխատում է էլեկտրական շարժիչով և սնվում է 4 իոնալիթիումային մարտկոցներով: Երկրորդը աշխատում է սեղմված ջրածնով: FCV Plus-ը հագեցած է ժամանակակից էլեկտրոնիկայի վերջին նվաճումներով: