Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ է իրականում տեղի ունենում մարմնի և ուղեղի հետ, երբ «դմբրում» է ոտքը

08 Սեպտեմբեր, 2016 00:50
Ի՞նչ է իրականում տեղի ունենում մարմնի և ուղեղի հետ, երբ «դմբրում» է ոտքը

Ինչ մարդիկ խոսակցականում անվանում են «դմբրել», գիտական լեզվով կոչվում է` պարեսթեզիա: Սովորական հանգամանքներում մեր ուղեղի ազդանշանները առանց խոչընդոտ կապի մեջ են մեր մարմնի տարբեր մասերի հետ` մեր նյարդերի միջոցով:

Երբ մարդ չափազանց երկար է նստում սեփական ոտքի կամ մարմնի մեկ այլ մասի վրա, նյարդերը ճնշվում են: Իսկ երբ նյարդերը ճնշվում են, ընդհատվում է կապը ուղեղի հետ. դրա հետևանքով էլ մարմնի տվյալ մասը ոչինչ չի զգում:

Օրինակ՝ ոտքի թմրելու դեպքում օրգանիզմը ասես հուշում է, որ հարկավոր է փոխել մարմնի դիրքը: Երբ տեղաշարժվում ենք, մեր ճնշված նյարդերը կրկին կապ են հաստատում ուղեղի հետ: Հենց այդ ժամանակ է, որ մարդիկ սկսում են «ծակոցներ» զգալ: Դա նյարդերի ու ուղեղի միջև կապի վերահաստատման նշան է:

 

Լրահոս

Դիտել ավելին