Կարևոր իրադարձություններ

11 մանրուքներ, որոնք մղում են սիրահարվելու

08 Սեպտեմբեր, 2016 00:34
11 մանրուքներ, որոնք մղում են սիրահարվելու

Եթե ինչ-որ մեկը պնդում է, որ շատ լավ հասկանում է, թե ինչ է սերը, ապա պետք է փախչել նրանից, քանի որ նա խենթ է։ Այս հարցում հստակ կարծիք ոչ մեկը չի կարող ունենալ, չնայած մարդկանց թվում է, որ նրանք շատ լավ գիտեն, թե ինչու են սիրում իրենց երկրորդ կեսին։ Հոգեբաններն առանձնացրել են նվազագույնը 11 պատճառ, որոնք բացատրում են, թե ինչու են մարդիկ սիրահարվում։

1. Դուք միասին ինչ-որ ընդհանուր հետաքրքրություն ունեք

1974թ-ին Դոնալդ Դաթոն և Արթուր Արոնը ստուգել են, թե ինչպես է կապ առաջանում երկու սիրահարների միջեւ։ Պարզվում է, որ եթե նրանք ծանոթանում են ատրակցիոնների այգում կամ սթրեսը հաղթահարելուց հետո, ապա նրանց սիրահարվելու հավանականությունն ավելի մեծ է, քան չեզոք միջավայրում հանդիպելու դեպքում։ Այսինքն՝ նրանք ունեն մեկ ընդհանուր հետաքրքրություն, որը «կապում է» նրանց։  

2. Տղամարդը ձեզ տաք ըմպելիք է հյուրասիրել

Յեյլի համալսարանի հոգեբան Ջոն Բարգը ապացուցել է, որ բավական է մեկին տաք ըմպելիք հյուրասիրել, և նա կսկսի դրականորեն վերաբերել ձեզ։ Հավանաբար, հենց դա է պատճառը, որ տղամարդիկ հաճախ սիրահարվում են մատուցողուհիներին, իսկ կանայք՝ բարմեններին։

3. Սեր հարևանների միջև

Եթե մարդիկ կողք կողքի են ապրում, հաճախ են միմյանց տեսնում, ապա ինքնաբերաբար միմյանց սիրահարվելու հավանականությունը շատ ավելի մեծ է։ Այս եզրակացությանն են եկել Մասաչուսետսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները։

4. Ապրում եք գեղեցիկ տա՞նը։

Երկրպագուհիների պակաս չեք ունենա։ Հավանաբար լսել եք, որ աղջիկները նախընտրում են լավ մեքենաներ ունեցող տղամարդկանց։ Սակայն ավելի ազդեցիկ է մեծ և գեղեցիկ տունը։ Քարդիֆի համալսարանի մասնագետները համոզված են, որ երբ աղջիկը իմանում է, որ իր ընտրյալը մեծ և շքեղ տուն ունի, ապա կատարելացնում է նրան և անգամ կարող է սեռական հարաբերություններ սկսել նրա հետ։

 5. Շունը կօգնի ընտանիք կազմելու հարցում

Միչիգանի համալսարանում փորձ է կատարվել, որով ապացուցել են, որ կինը տղամարդուն ավելի գեղեցիկ ու հմայիչ է համարում, եթե վերջինս շուն ունի։ Իհարկե, կարիք չկա ասել, որ տնային կենդանիները ձեր կյանքն ավելի երջանիկ ու անհոգ են դարձնում։

6. Դուք քայլում եք նույն արագությամբ

Որքան համահունչ են կինն ու տղամարդը զբոսնելիս քայլում այդքան ավելի շատ են միմյանց սիրում։ Համենայնդեպս, այս կարծիքին են Իլինոյսի համալսարանի հետազոտողները։

7. Բոտոքսն ազդեցիկ միջոց է

Եվրոպական ուսումնասիրություններից մեկում գիտնականներն ապացուցել են, որ բոտոքսի միջոցով մարդիկ սեռական զուգընկերներ են գտնում։ Իհարկե, այս մեթոդը կիրառելի է միայն կանանց դեպքում։ Տղամարդիկ կարող են չդիմել նման վիրահատությունների օգնությանը։

 8. Ժպիտն ու դրա ազդեցությունը

Մարդիկ, ովքեր հաճախ են ժպտում, ավելի մեծ հավանականություն ունեն դառնալ ինչ-որ մեկի սիրելի էակը։ Այս փաստը ապացուցել են Շվեյցարիայում անցկացված ուսումնասիրությունները։

9. Կիթառ

Ֆրանսիայում հետազոտողները պարզել են, որ եթե տղամարդը ինչ-որ երաժշտական գործիք է կարողանում նվագել, ապա նա շատ ավելի մեծ շանսեր ունի կանանց սրտերը գրավելու հարցում։

10. Կարմիր հագուստ ընտրեք

Կանայք, ովքեր կարմիր հագուստ են նախընտրում, ուժեղ սեռի ներկայացուցիչներին գայթակղելու հարցում ավելի մեծ հաջողությունների են հասնում։ Կարմիր զգեստը գրավում է բոլորի ուշադրությունը։

11. Մի՛ սափրվեք

Ավստրալացի մասնագետների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ խիտ մորուք ունեցող տղամարդկանց մոտ պատահական սեքսով զբաղվելու հավանականությունն ավելի մեծ է։

 

Լրահոս

Դիտել ավելին