Կարևոր իրադարձություններ

Հասարակ ջրի 5 չբացահայտված գաղտնիք

07 Սեպտեմբեր, 2016 22:00
Հասարակ ջրի 5 չբացահայտված գաղտնիք

Հասարակ ջրի 5 չբացահայտված գաղտնիքներ

H2O բանաձևում կարծես ոչ մի գաղտնիք չկա: Բայց իրականում ջուրը կյանքի աղբյուր է և աշխարհում ամենահայտնի հեղուկը: Այն իր մեջ մի շարք գաղտնիքներ է պարունակում, որոնք անգամ գիտնականները չեն կարողանում բացահայտել: Ջրի 5 ամենահայտնի «տարօրինակությունները» Ձեր առջև են:


1. Տաք ջուրն ավելի արագ է սառչում, քան սառը ջուրը

Վերցրեք երկու տարա ջրով: Մեկում լցնեք տաք, իսկ մյուսում` սառը ջուր: Տեղադրեք դրանք սառնարանում: Տաք ջրով տարան, ի զարմանս, ավելի արագ է սառչում, քան սառը ջուրը, բայց տրամաբանորեն սառը ջրով տարան պետք է սառույց դարձած լիներ: Չէ՞ որ տաք ջուրը պետք է թեթևակի սառչի և հասնի ամբողջովին սառը ջերմաստիճանի, ապա նոր սկսի սառույց դառնալ: Ինչու՞ է այդպես ստացվում: 

1963թ.-ին ավագ դպրոցի աշակերտ Էռաստո Բ. Մպեմբան նկատում է, որ տաք խառնուրդը սառնարանում ավելի արագ է սառչում, քան հենց սառը: Ֆիզիկայի դասախոսը, ում հետ աշակերտը կիսվում է իր հայտնաբերությամբ, ուղղակի ծիծաղում է նրա վրա: Բարեբախտաբար, աշակերտը շատ համառն է եղել և ստիպել է դասախոսին փորձ կատարել, որը փաստորեն ապացուցել է նրա իրավացիությունը: Հիմա տաք ջրի ֆենոմենը, որը սառը ջրից ավելի արագ է սառչում, անվանում են«Մպեմբայի էֆեկտ»: Գիտնականները այդպես էլ չեն հասկանում այդ երևույթի էությունը՝ բացատրելով այն գոլորշիացմամբ, սառույցի ձևավորմանբ:

 

2. «Սուպերսառեցումը» խոչընդոտում է սառույցի ձևավորմանը

Բոլորը գիտեն, որ ջուրը միշտ վերածվում է սառույցի զրոյական ջերմաստիճանում ... բացառությամբ այն դեպքերի, երբ դա տեղի չի ունենում: «Սուպերսառեցումը» ջրի հակումն է մնալ հեղուկ վիճակում, նույնիսկ այն ժամանակ, երբ սառեցված է մինչև սառույց դառնալու ջերմաստիճանը: Այս երևույթը հնարավոր է դառնում այն պատճառով, որ շրջակա միջավայրը չի պարունակում կենտրոններ կամ բյուրեղացման միջուկներ, ինչը կարող է հանգեցնել սառույցի բյուրեղների ձևավորմանը: Այդ է պատճառը, որ ջուրը մնում է հեղուկ տեսքով, նույնիսկ այն ժամանակ, երբ սառեցված է մինչև 0-ից ցածր ջերմաստիճանի: Երբ բյուրեղացում գործընթացը սկսվում է, կարելի է նկատել, թե ինչպես «սուպերսառեցված» ջուրը մի ակնթարթում սառույց է դառնում:


3. «Ապակենման» ջուր

Արագ, առանց հապաղելու, ասեք, թե ջրի քանի վիճակ գիտեք: Դուք ասացիք` երե՞ք: Պինդ, հեղուկ, գազայի՞ն: Ահա և ոչ: Գիտնականները հայտնաբերել են «հեղուկ» ջրի առնվազն հինգ և սառույցի 14 վիճակ: Հիշո՞ւմ եք «սուպերսառեցված» ջրի մասին զրույցը: Այնպես որ, անկախ նրանից, թե ինչ եք անում -38 ° C ջերմաստիճանի ժամանակ, սուպերսառեցված ջուրը հանկարծակի կվերածվի սառույցի: Իսկ ի՞նչ կպատահի ջերմաստիճանի հետագա նվազման դեպքում: -120 ° C ջերմաստիճանի տակ սառույցը դառնում է մածուցիկ, իսկ -135 ° C և ցածրի տակ այն դառնում է «ապակեմնան» ջուր՝ պինդ նյութ` բյուրեղների բացակայությամբ:

4. Ջրի քվանտային թիվը

Մոլեկուլային մակարդակում ջուրը կարող է զարմացնել անգամ գիտնականներին: 1995թ.-ին գիտնականների կողմից անցկացված նեյտրոնների ցրման փորձարկումն անսպասելի արդյունք տվեց: Հայտնաբերվել էր, որ նեյտրոնները՝ ուղղված ջրի մոլեկուլների վրա, «տեսնում են» 25% - ով ավելի քիչ ջրածնի պրոտոններ: Պարզվել է, որ մեկ օտտովայրկյան արագության դեպքում (-1018աստիճանի վայրկյան) տնկատվում է մի յուրահատուկ քվանտային ազդեցություն և ջրի քիմիական բանաձևը մեզ ծանոթ H2O-ից դառնում է H1 5O: Դուք կհարցնեք, թե ի՞նչ է մեկ օտտովայրկյանը: Սա այն պահն է, երբ լույսն անցնում է հեռավորություն` համեմատելի ջրի մոլեկուլի չափի հետ:

5. Արդյո՞ք ջուրը հիշողություն ունի

Պաշտոնական բժշկությանը այլընտրանքային հոմեոպաթիան պնդում է, որ դեղամիջոցի թույլ լուծույթը կարող է թերապևտիկ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա և պահպանել լուծույթի հատկությունները նույնիսկ այն ժամանակ, երբ լուծման գործոնն այնքան մեծ է, որ լուծույթում բացի ջրի մոլեկուլներից ուրիշ ոչինչ չի մնում: Հոմեոպաթիայի` որպես բուժման մեթոդի կողմնակիցները բացատրում են այս պարադոքսը «ջրի հիշողություն» հասկացությունով: 2002 թ.-ին միջազգային գիտնականների մի խումբ` պրոֆեսոր Մադլեն Էննիսի գլխավորությամբ (Բելֆասթի Թագավորական համալսարան), ով նախկինում քննադատում էր հոմեոպաթիայի սկզբունքները, ասել է, որ նա կարողացել է ապացուցել «ջրի հիշողության» ազդեցության իրական լինելը: Սակայն, անկախ փորձագետների իրականացված փորձերը որևէ արդյունքի չեն հանգեցրել: «Ջրի հիշողության» մասին քննարկումները շարունակվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին