Կարևոր իրադարձություններ

Տնտեսական ոլորտում հիմնարար փոփոխությունները սկզբունքային են. նախարար (Տեսանյութ)

02 Սեպտեմբեր, 2016 15:08
Տնտեսական ոլորտում հիմնարար փոփոխությունները սկզբունքային են. նախարար (Տեսանյութ)

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ տնտեսական ոլորտում իրականացվող փոփոխություններին:

«Որպես ՀՀ էկոնոմիկայի նախարար՝ ինձ համար սկզբունքային նշանակություն ունի, թե մենք ինչպիսի հիմնարար փոփոխություններ ենք իրականացնում, որպեսզի միջինժամկետ և երկարաժամկետ առումով Հայաստանը ունենա շատ ավելի կայուն և երկարաժամկետ երկնիշ տնտեսական աճ»,-ասաց Մինասյանը:

Դիտարկմանը, թե Հայաստանը մասնակցելու է Բրազիլիայում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 20-րդ համաշխարհային համաժողովին, ֆինանսական բեռի մի մասը Հայաստանն է իրականացնելու, արդյոք դա շռայլություն չէ ՀՀ-ի համար, նախարարն արձագանքեց, որ ՏՏ ոլորտը համարվում է Հայաստանի կառավարության կողմից հռչակված գերակայություններից մեկը:

«Սկզբունքային նշանակություն ունի նաև միջազգային կառույցների համար, թե որքանով է մասնավոր-պետություն համգործակցությունն այս ոլորտում աշխատում: Այս դեպքում մենք խոսում ենք ընդամենը համաֆինանսավորման մասին, ոչ ամբողջական ծախսերը վերցնելու մասին, մասնավորապես, գրանցումների և տոմսերի արժեքի մասով, քանի որ 2019 թվականին, երբ ՏՏ համաշխարհային համաժողովն անցկացվելու է Հայաստանում, դրանում անհրաժեշտ է, որպեսզի նաև ներկայացված լինեն այն երկրները, որտեղ որ պետք է անցկացվի այդ համաաժողովը», - նշեց նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին