Կարևոր իրադարձություններ

Երևանում ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանողը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

10 Հոկտեմբեր, 2015 10:17
Երևանում ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանողը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Shamshyan.com-ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 8-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:

Ժամը 21:00-ի սահմաններում Նուբարաշեն 10 փողոցի թիվ 2 տան մոտ Նուբարաշեն 12 փողոցի 3-րդ շենքի բնակիչ, 19-ամյա Գրիգոր Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի 03 ММ 030 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Նուբարաշեն վարչական շրջանի բնակչուհի, 61-ամյա Սոֆյա Խաչատրյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին