Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    482,5

  • EUR

    559,5
    567,5

  • RUB

    7,51
    7,76

Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ են թուրքական ռազմական ուղղաթիռները հատել հայկական սահմանը. ուշագրավ մանրամասներ. «Հրապարակ»

10 Հոկտեմբեր, 2015 09:16
Ինչո՞ւ են թուրքական ռազմական ուղղաթիռները հատել հայկական սահմանը. ուշագրավ մանրամասներ. «Հրապարակ»

«Երեկ տեղեկություն էինք հրապարակել, որ երկու օր առաջ ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է թուրքական ուղղաթիռների կողմից հայկական սահմանը հատելու հարցը։ Այս մասին, իհարկե, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողներին ոչինչ չէր ասել, երեկ էլ մեզ հետ զրույցում, անակնկալի գալով մեր հարցից, փորձեց համոզել, թե ինքը բանից անտեղյակ է, նման հարց չի քննարկվել, տեղեկություն չունի եւ այլն։ Մյուս կողմից էլ նշեց, որ պարտավոր չէ մեզ ասել, թե ինչ խոսակցություն է եղել նիստի ընթացքում կամ նիստից դուրս։

Սակայն ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը մեզ հետ զրույցում հաստատեց թուրքական ուղղաթիռների կողմից Հայաստանի սահմանն ապօրինաբար հատելու փորձը եւ մանրամասն պատմեց, թե ինչպես է տեղի ունեցել:

«Մենք ունեցել ենք դեպք հոկտեմբերի 6-ին եւ 7-ին, 2-4 րոպե տեւողությամբ սահմանի հատում է եղել Թուրքիայի հետ սահմանի վրա, եւ, հատուկ ընթացակարգերին համապատասխան, իրականացվել են գործողություններ: Մեր «Հայաէրոնավիգացիա» կազմակերպության կարգավարի կողմից, էդ բոլոր ընթացակարգերին համապատասխան, իրականացվել են գործողություններ, որոնցից մեկը նաեւ ճշտումն էր Անկարայի կարգավարի հետ, թե ինչ օդանավ է իրենց կողմից գալիս»,- ասաց Մովսիսյանը։

Անկարայի կարգավարը մեր կարգավարին պատասխանել է, թե ինչ տեսակի օդային տեխնիկա է եղել սահմանը հատողը։ Պարոն Մովսիսյանի ասելով՝ երկու օր անընդմեջ Հայաստանի սահմանը հատողները եղել են ռազմական ուղեւորատար ուղղաթիռներ, որոնք, սակայն, շատ չեն խորացել մեր տարածքում եւ արագ հեռացել են: Դեպքը տեղի է ունեցել Արմավիրի մարզի հատվածում, Բաղրամյանի մոտ, թռիչքներն էլ Իգդիր-Ղարս ուղղությունների վրա են եղել: «Անկարայի կարգավարն ասել է, որ եղանակային պայմանների հետ կապված է ուղղաթիռը նման ճանապարհ ընտրել, փորձել է շրջանցել վատ եղանակային իրավիճակը»: Սակայն ուղղաթիռները Հայաստանի սահմանը հատելու թույլտվություն չեն ունեցել:

– Սովորաբար՝ հատկապես, երբ ռազմական տեխնիկա է լինում սահմանը հատողը եւ թույլտվություն չի ունենում, մեր կողմից համապատասխան գործողությունը ո՞րը պետք է լինի, արդյոք հնարավո՞ր է սահմանային ծառայությունների կողմից ոչնչացնել այդ տեխնիկան:

– Նախեւառաջ, պետք է ճշտվի, թե ինքն իրենից ինչ է ներկայացնում: Եվ երբ որ երեւում է, որ ինքը 2-4 րոպեի ընթացքում պտտվում եւ սահմանից դուրս է գալիս, այսինքն՝ սահմանին զուգահեռ է թռիչքն իրականացնում, մենք առաջին հերթին պետք է ճշտենք՝ կարող է եւ իրոք, անվտանգության կանոններից ելնելով, նմանատիպ իրավիճակներ են ստեղծվել:

Դրա համար կան միջազգային փաստաթղթեր, նաեւ հարեւան պետությունները պետք է իրար հետ ունենան միջազգային համաձայնագրեր նման դեպքերի համար, որ իրոք սահմանի հատում կարող է լինել, բայց դա նախապես պետք է համաձայնեցված լինի: Իհարկե գիտեք, որ Թուրքիայի պարագայում մենք նախապես համաձայնեցված մի շարք փաստաթղթեր պետք է ունենայինք, որը չունենք: Դրա համար էդ համաձայնեցումը նախապես Թուրքիայի պարագայում չի եղել: Բայց ամբողջ աշխարհում սա ընդունված աշխատաոճ է քաղաքացիական ավիացիայի բնագավառում:

– Իսկ քաղավիացիան իրավունք ունի՞ նման դեպքերում որեւէ պատժիչ գործողություն իրականացնելու:

– Չէ, մենք ոչ ռեսուրսներ ունենք, ոչ էլ իրավունքներ ունենք էդ տեսակետից: Դրանք պետք է իրականացվեն զինվորական մարմինների կողմից:

– Իսկ զինվորական մարմինների, մեր սահմանապահների քայլերն ինչպե՞ս են որոշվում այդ դեպքում, պետք է նախ ճշտեն, հասկանան ինչն ինչոց է, հետո նո՞ր կոնկրետ քայլեր ձեռնարկեն:

– Իհարկե, կարող է ցանկացած իրավիճակ լինել, երբ որ օդանավը, պարզապես եղանակային պայմաններից ելնելով, տեսանելիությունից կամ կայծակի հնարավոր վտանգից ելնելով, որոշակի տեղամասեր պետք է շրջանցի: Եվ էդ տեղամասերը շրջանցելիս, տվյալ դեպքում, ըստ Անկարայի կարգավարի, ինքը փորձել է տեղամասը շրջանցել, որպեսզի եղանակային առումով ուղղաթիռին վտանգ չլինի: Էդ գործողությունը շատ արագ է կատարվել, եւ իրենք են ինքնուրույն ուղղությունը թեքել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին