Կարևոր իրադարձություններ

Հյուսիսային պողոտայի կառուցապատողները սնանկացել են. ո՞վ է փոխհատուցելու վտարված բնակիչներին. «Ժամանակ»

10 Հոկտեմբեր, 2015 08:45
Հյուսիսային պողոտայի կառուցապատողները սնանկացել են. ո՞վ է փոխհատուցելու վտարված բնակիչներին. «Ժամանակ»

ՀՀ կառավարության որոշմամբ պետության գերակա շահ հայտարարված տարածքներում Երեւանի կենտրոնը կառուցապատած ընկերությունները սնանկանում են, մինչդեռ դրանցից որոշները չեն փոխհատուցել Կենտրոնից վտարված քաղաքացիների բնակարանների դիմաց: Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ հուլիսի 30-ի վճռով սնանկ է ճանաչվել Կենտրոնի կառուցապատող «Վիզկոն» ընկերության տնօրեն Սիմոն Աղազարյանը:

Սնանկացել է Հյուսիսային պողոտայի կառուցապատողներից «Նորդ Այլենդտ» ընկերությունը: Սպասվում է Կենտրոնի մեկ այլ կառուցապատողի՝ «Գլենդել Հիլզի» սնանկացումը: Իսկ ո՞վ պետք է փոխհատուցի մի քանի տասնյաի հասնող բնակիչներին՝ անհայտ է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին