Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    486

  • EUR

    569
    577

  • RUB

    8,16
    8,41

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Քաղաքացիների հաշիվներից անհիմն գումար է գանձվում. Միհրան Պողոսյանը լծվել է պետական բյուջեն «լցնելու» գործին. «ՉԻ»

10 Հոկտեմբեր, 2015 08:14
Քաղաքացիների հաշիվներից անհիմն գումար է գանձվում. Միհրան Պողոսյանը լծվել է պետական բյուջեն «լցնելու» գործին. «ՉԻ»

ՀՀ արդարադատության նախարարության Դատակար ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը, բառի բուն իմաստով՝ լծվել է պետական բյուջեն «լցնելու» գործին:

Վերջինիս ղեկավարած կառույցն առանց ծանուցման մի քանի քաղաքացիների հաշիվներից գումար է գանձել: Դրանք հիմնականում երթեւեկության կանոնները խախտելու կամ կարմիր գծանշումներով վճարովի կայանատեղիներում կայանելու եւ չվճարելու համար տուգանքներ են: Սակայն տարօրինակն այն է, որ քաղաքացիներից գանձումներ են արել ուրիշի տուգանքները վճարելու համար:
ԴԱՀԿ գործողություններից տուժած քաղաքացիներից մեկն Աշոտ Ասատրյանն է: Նա «ՉԻ»-ին հայտնեց, որ իր հաշվից գանձում կատարելու մասին իմացել է իր բջջային համարին բանկից եկած հաղորդագրությամբ: 13 հազար 200 դրամի չափով հաշվից գումար է դուրս եկել: Հետո գնացել է բանկ, որտեղ նրան ասել են, թե չվճարված ակտ է ունեցել, ԴԱՀԿ-ն էլ գանձել է:

«Տվեցին որոշման համարը, ստուգեցի՝ իմ մեքենան չէր խախտում արել: Ուրիշ մեքենա էր եւ ուրիշ համարներով: Ինձ ԴԱՀԿ-ից հայտնեցին, որ գումարը սառեցրել են, բայց բանկը հայտնում է, որ գանձվել է: Հիմա չգիտեմ, գումարն ինչ է եղել»,-ասաց նա:

Աշոտի խոսքով ԴԱՀԿ-ում «օրերով» հերթ կանգնելուց հետո պարզվել է, որ բանկին սխալ որոշում է ներկայացվել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին