Կարևոր իրադարձություններ

Տրամաբանական թեստ, որով որոշում են հետախույզների տրամաբանությունը

10 Հոկտեմբեր, 2015 00:10
Տրամաբանական թեստ, որով որոշում են հետախույզների տրամաբանությունը

Ցանկանում եք մարզել Ձեր ուղեղը, ուրեմն լուծեք այս տրամաբանական խնդիրը: Ասում են, որ այն եղել է ԽՍՀՄ հետախույզների դպրոցի թեստերից: Այն օգնում է ոչ միայն զարգացնել ուղեղը, այլև ստուգել թե որքան է զարգացած տրամաբանությունը: Նայեք նկարին ու պատասխանեք հարցերին:

0_ada7e_531392c8_orig

Հարցեր

1. Շա՞տ ժամանակ է մնացել նորալուսնին:

2. Շու՞տ կիջնի գիշերը:

3. Տարվա ո՞ր եղանակն է նկարում:

4. Ո՞ր կողմ է հոսում գետը:

5. Նավարկելի՞ է արդյոք այն:

6. Ի՞նչ արագությամբ է շարժվում գնացքը:

7. Վաղու՞ց է անցել նախորդ գնացքը:

8. Երկա՞ր պետք է գնա մեքենան երկաթուղուն զուգահեռ:

9. Ինչի՞ն պետք է պատրաստվի վարորդը:

10. Մոտակայքում կամուրջ կա՞:

11. Մոտակայքում օդանավակայան կա՞:

12. Հե՞շտ է արդյոք դիմացից եկող գնացքներին կանգնել:

13. Քամի փչու՞մ է:

Պատասխաններ

1. Քիչ է մնացել: Լուսինը ծեր է՝ Երևում է արտացոլանքը:

2. Ոչ շուտ: Ծեր լուսինը երևում է արևածագին:

3. Աշուն: Արևից կարելի է հասկանալ, որ կռունկները թռչում են դեպի հարավ:

4. Հյուսիսային կիսագնդի գետերի աջ ափը կտրուկ թեք է: Գետը հոսում է մեզնից դեպի հորիզոն:

5. Նավարկելի է, երևում են լողացող նշանները:

6. Գնացքը կանգնած է: Միացել է լուսացույցի ստորին աչքը՝ կարմիրը:

7. Ոչ այնքան վաղ: Նա գտնվում է հաջորդ արգելափակող բաժանմունքում:

8. Նշանը ցույց է տալիս, որ առջևում երաթուղային ճանապարհ կա:

9. Արգելակման: Նշանը ցույց է տալիս, որ առջևում կտրուկ զառիթափ է:

10. Հավանաբար կա, քանի որ նշանը հրահանգւմ է գնացքի վարորդին փակել օդանցքը:

11. Երկնքում երևում է ինքնաթիռի հետք, որն առաջացել է բարդ հնարքից: Նման հնարքները թույլատրվում են օդանավակայանի շրջակայքում:

12.  Երկաթգծի կողքին դրված նշանը ցույց է տալիս, որ հանդիպակաց գնացքը պետք է բարձրանա թեքությամբ դեպի վեր։ Արգելակելը դժվար չի լինի։

13. Փչում է, քանի որ գնացքի ծուը թեքվել է, սակայն գնացքը կանգնած է:

Աղբյուր՝ Inchuzem.am

 
 

Լրահոս

Դիտել ավելին