Կարևոր իրադարձություններ

Շվեդիայում լեսբուհի եպիսկոպոսն առաջարկել է եկեղեցուց հանել խաչերը

09 Հոկտեմբեր, 2015 23:44
Շվեդիայում լեսբուհի եպիսկոպոսն առաջարկել է եկեղեցուց հանել խաչերը

Աշխարհում առաջին լեսբուհի եպիսկոպոսը Շվեդիայում առաջարկել է եկեղեցուց հանել խաչերը` մուսուլմաններին չշփոթեցնելու համար: Նա նաև առաջարկել է քրիստոնեական տաճարներում աղոթասենյակներ բացել` իսլամի հետևորդների համար: Այս բոլոր նախաձեռնությունները պատկանում են շվեդուհի Եվա Բրունեին` լյութերական եկեղեցու եպիսկոպոսին:

Բրունեն առաջարկել է հեռացնել խաչի բոլոր պատկերները, այսպես կոչված, ծովայինների եկեղեցուց` Ստոկհոլմում, նավահանգստի մերձակայքում: Նրա կարծիքով` պետք է տաճարն այնպես հարմարեցնել, որպեսզի այնտեղ կարողանան աղոթել նավահանգիստ ժամանող բոլոր կրոնների հետևորդները:

«Հավատքի պաշտամունքի համար աղոթասենյակ հատկացնելը չի նշանակում, որ մենք դադարում ենք պաշտպանել սեփական հավատքը: Քարոզիչները պետք են` Քրիստոսին գովաբանելու համար: Մենք դա անում ենք ամեն օր` այցելուների հետ հանդիպման ժամանակ: Դա չի նշանակում, թե մենք թշնամաբար ենք վերաբերում այլ հավատի ներկայացուցիչներին»,- ասել է Բրունեն:

 

Լրահոս

Դիտել ավելին