Կարևոր իրադարձություններ

Սիրիական չափավոր ընդդիմությունը պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ

09 Հոկտեմբեր, 2015 23:11
Սիրիական չափավոր ընդդիմությունը պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական չափավոր ընդդիմությունը պատրաստ է բանակցել Մոսկվայի հետ, սակայն Սիրիայում ռուսական ռազմական գործողությունը չի նպաստում երկխոսության սկսմանը։ Այդ մասին այսօր հայտարարել է Սիրիայի ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի քաղբյուրոյի անդամ Բադր Ջամուսը։

Նրա խոսքերով՝ Բաշար Ասադի կառավարությունը սխալ տեղեկատվություն է տրամադրում ռուս զինվորականներին, ինչի համար էլ ԴԱԻՇ-ի փոխարեն հարված տակ է հայտնվում չափավոր ընդդիմությունը։ Ջամուսն ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի Սիրիայում իր ռմբակոծություններն ու վերադարձ կատարի սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորմանը՝ ժնևյան համաձայնագրերին համապատասխան։

 

Լրահոս

Դիտել ավելին