Կարևոր իրադարձություններ

Ուոլթերի զեկույցը «խավիարային դիվանագիտության» հետևանք է

05 Նոյեմբեր, 2015 16:44
Ուոլթերի զեկույցը «խավիարային դիվանագիտության» հետևանք է

Երեկ Փարիզում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հարցերով հանձնաժողովը հավանության արժանացրել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի համար հանձնաժողովի այս քայլը տարօրինակ է:

«Կարծում եմ, դա «խավիրային դինվանագիտության» արդյունք է, որովհետև գործում է ԵԱՀԿ ՄԽ-ն, որը զբաղվում է այդ խնդրի կարգավորմամբ, այդ թվում ԼՂՀ-ի քաղաքական կարգավիճակի հարցով: Այս մոտեցումը խախտում է ընդհանրապես միջազգային գոյություն ունեցող ձևավորված մոտեցումները և ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության ու խնդիրների խաղաղ կարգավորման երեք սկզբունքների հիման վրա բանակցությունների ամբողջ ֆորմատը»,-Shabat.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը, ում կարծիքով  հանձնաժողովի մոտեցումները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից  հավանության չի արժանանա:

Արթուր Սաքունցի խոսքով, Ուոլթերի զեկույցը խնդրին միակողմանի մոտեցման հետևանք է,ինչն էլ Հայաստանի ներկայացուցչության ծուլության, անգործության հետևանք է.  «Դա քաղաքական մարմին է, իսկ քաղաքական մարմնում իհարկե քաղաքական տեխնոլոգիաներն են օգտագործվում՝ պատշաճ խնդիր ներկայացում, անհրաժեշտ պահի անհրաժեշտ տեղում գտվնելու պայմանի ապահովում, որը չեն արել մերոնք: Հայաստանի ներկայացուցիչները պատշաճ չեն աշխատել, որպեսզի ապահովեին հավասարակշռությունը»:

Ըստ իրավապաշտպանի Ադրբեջանը այդ ամենից չի շահելու, որովհետև եթե նույնիսկ նման բանաձև ընդունվի, որը հակասում է եվրոպական մեկ այլ կառույցի մոտեցմանը, այն պարզապես չի անցնելու. «Կոնֆլիկտի ժամանակ հաղթող կողմ չի լինում, դա կոնֆլիկիտ լուծում չէ, այդ կերպ կոնֆլիկտը տեղափոխում է մեկ այլ հարթություն»:

Նշենք, որ Ուոլթերն իր զեկուցյում  մասնավորապես կոչ է անում ՀՀ-ին «դուրս բերել հայկական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիարժեք ինքնիշխանությունը»։ Զեկույցի հեղինակը ԵԱՀԿ֊ին առաջարկել է քննարկել Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տալու և տարածաշրջան խաղարարար ուժեր մտցնելու հարցը։

Զեկույցը պատրաստելու ընթացքում նա համագործակցել է ադրբեջանական կողմի հետ։ Հայաստանյան կողմը հրաժարվել է համագործակցությունից, և այդ փաստը բրիտանացի պատգամավորը դատապարտել է իր զեկույցում։

Հավելենք, որ զեկույցը պետք է քննարկվի և քվեարկության դրվի ԵԽԽՎ֊ի ձմեռային նստաշրջանում, որը կայանալու է 2016 թվականի հունվարին Ստրասբուրգում:

 

Լրահոս

Դիտել ավելին