Sony Mobile ստորաբաժանումը կարող է դադարեցնել Xperia շարքի սմարթֆոնների թողարկումը, եթե հաջոդ տարի շահույթ չբերի։ Sony ընկերության գլխավոր տնօրեն Կաձուո Հիրաին բջջային ստորաբաժանմանը ևս մեկ տարի է տվել շահութաբերությունն ապացուցելու համար՝ հայտնում է Reuters-ը։
Եթե սմարթֆոնները շարունակեն կորուստներ արձանագրել նաև 2016-ին, ապա ընկերությունը կձեռնարկի խնդրի լուծման մի շարք այլընտրանքային տարբերակներ, ընդհուպ մինչև բջջային շուկայից սմարթֆոնների հեռացում։
Պարբերականը նշում է, որ արտադրողի խնդիրները մեծամասամբ պայմանավորված են ամերիկյան բջջային շուկայում տիրող իրավիճակով, որտեղ Sony-ն զբաղեցնում է շուկայի ընդամենը 1 տոկոսը։
4k էկրանով Sony Xperia Z5 նոր սմարթֆոնը թեև գնորդների մեջ հետաքրքրություն է առաջացրել, սակայն ընկերությունն այդպես էլ չի կարողացել համագործակցության հասնել ցանցի ամերիկյան օպերատորների հետ, իսկ առանց դրա ամերիկյան շուկան նվաճելն անհնար է։
Առանձնապես մեծ չեն արտադրողի հաջողությունները հայրենի Ճապոնիայում՝ 17.5 տոկոս։