Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը հերքում է ահաբեկիչների կողմից Airbus 321-ի կործանման հավանականությունը

31 Հոկտեմբեր, 2015 22:05
Ռուսաստանը հերքում է ահաբեկիչների կողմից Airbus 321-ի կործանման հավանականությունը

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հերքում է լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունն այն մասին, որ Եգիպտոսում ռուսական օդանավը կործանվել է ահաբեկիչների արձակած զենիթային հրթիռի պատճառով: РИА «Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:

«Տարբեր ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվում, որ ռուսական ուղևորատար օդանավը, որը Շարմ էլ Շեյխից թռչում էր Սանկտ Պետերբուրգ, իբրև թե, կործանվել էր ահաբեկիչների արձակած զենիթային հրթիռի պատճառով: Այդ տեղեկությունը չի կարող հավաստի համարվել», - ասել է ռուս նախարարը:


Սոկոլովն ընդգծել է, որ Ռուսաստանը «սերտորեն համագործակցում է եգիպտացի գործընկերների հետ և այդ երկրի ավիացիոն իշխանությունների հետ: Նրա խոսքով` ներկա պահին իրենք որևէ տեղեկություն չունեն, որը կհաստատեր նման տեղեկությունը:


Միևնույն ժամանակ «Ռոսավիացիան» բացառում է նաև օդանավի` տեխնիկական անսարքության, անձնակազմի սխալի կամ որևէ այլ ազդեցության պատճառով կործանման հավանականությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին