Կարևոր իրադարձություններ

Սերժ եւ Ռիտա Սարգսյանները Թբիլիսիում ներկա են եղել Մարինա Ալեսի համերգին

31 Հոկտեմբեր, 2015 20:35
Սերժ եւ Ռիտա Սարգսյանները Թբիլիսիում ներկա են եղել Մարինա Ալեսի համերգին

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը հոկտեմբերի 30-ին Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլիի անվան ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել երգահան, բանաստեղծուհի Մարինա Ալեսի «Ձեզանից մեկը…» խորագրով համերգին։ Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը տիկին Ռիտա Սարգսյանի հետ հոկտեմբերի 30-ին աշխատանքային այցով մեկնել էր Վրաստան: Այցի շրջանակներում նախագահը հանդիպումներ էր ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ, Թբիլիսիում ներկա գտնվել Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց Թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ տաճարի վերաօծման արարողությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին