Կարևոր իրադարձություններ

Աշխարհի լավագույն ռեստորանում տեղերը սպառվել են 4 րոպեում

31 Հոկտեմբեր, 2015 18:05
Աշխարհի լավագույն ռեստորանում տեղերը սպառվել են 4 րոպեում

News.com.au-ի փոխանցմամբ՝ Noma Sydney ռեստորանում տեղերը վաճառվել են 4 րոպեում։ Noma Sydney-ը կոպենհագենյան Noma ռեստորանի ավստրալական «դուստրն» է, որը քանիցս ճանաչվել է լավագույնն աշխարհում, և որը ղեկավարում է հանրահայտ շեֆ-խոհարար Ռենե Ռեձեպին։

Սիդնեյի ռեստորանում տեղերի ամրագրման գործընթացը մեկնարկել է տեղական ժամանակով ժամը 10:00-ին և ընդամենը 4 րոպեում վաճառվել են բոլոր տեղեր։ Գնորդներին առաջարկել են տեղեր ամրագրել ճաշի և ընթրիքի համար՝ նախատեսված 2, 4, 6 կամ 8 անձի համար։

Noma ստորաբաժանումը Սիդնեյում աշխատելու է հունվարի 26-ին ու ապրիլի 2-ին։ Ճաշի/ընթրիքի գինը կազմելու է 485 դոլար՝ առանց գինու։ Ճաշացանկի մանրամասները դեռ չեն հրապարակվում։

 

Լրահոս

Դիտել ավելին