Կարևոր իրադարձություններ

Մթերքներ՝ տրամադրությունը բարձրացնելու համար

31 Հոկտեմբեր, 2015 15:20
Մթերքներ՝ տրամադրությունը բարձրացնելու համար

Ձեզ ենք ներկայացնում տաս մթերքների ցանկը, որոնք օգնագործելիս ձեր տրամադրությունը կբարձրանա: Մթերքներն իրենց մեջ պարունակում են այնպիսի նյութեր, որոնք ազդում են տրամադրության վրա: Ցանկը կօգնի ձեզ առօրյա անհանգստությունների դեմ պայքարելու հարցում:

 

10. Ընկուզեղեն

Տրամադրությունը բարձրացնլուց զատ, օրական տաս հատ ընկույզը կօգնի ձեզ պակասեցնել խոլեստերինի քանակը:

 

9. Թռչնամիս

Թռչնամիսն իր մեջ պարունակում է տրիպտոֆան, որը բարձրացնում է սերոտոնինի քանակը արյան մեջ:

 

8. Կանաչեղեն

Կանաչեղեն կօգնի ձեզ ազատվել հոգնածությունից և դեպրեսիայից:

 

7. Սաղմոն               

Եթե դուք բուսակեր չեք, ապա սաղմոնը օմեգա 3 ընդունելու լավագույն միջոցն է:

 

6. Կեռաս

Բացի համեղ լինելուց, կեռասը նաև ապահովում է սերոտոնինի ևմելատոնինի բնական քանակը ձեր օրգանիզմում,  որոնք էլ օգնում են բարձրացնել ձեր տրամադրությունը:

 

5. Ավոկադո

Կարևոր չէ, թե ինչպես եք օգտագործում ավոկադոն՝ աղցանների մեջ, հյութր տեսքով և այլն: Մթերքը կօգնի բարձրացնել ձեր տրամադրությունն ու լավ զգալ:

 

4. Կանաչ թեյ

Ինչպես կեռասը, այնպես էլ կանաչ թեյն օգտագործվել է տարիներ շարունակ որպես հակասթրեսային միջոց:

 

3. Բանան

Բանանն իր մեջ պարունակում է մի շարք վիտամիններ: Օքսֆորդի գիտնականները պարզել են, որ կանայք, ովքեր բանան են օգտագործում դեպրեսիայի ժամանակ, վերականգնվելու արագ ցուցանշներ են գրանցել:

 

2. Հատապտուղներ

Հտապտուղները լի են հակաօքսիդանտներով: Նրանք օգնում են բարելավել ուղեղի աշխատանքը: Ֆիլմի դիտման ժամանակ փոփ քորնի փոխարեն օգտագործելով հատապտուղներ, կմնաք սլացիկ և կբարձրացնեք ձեր տրամադրությունը:

 

1.  Շոկոլադ

Սև շոկոլադն ընդամենը մի քանի րոպեում կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը: Ըստ մի շարք ուսումնասիրությունների՝ շոկոլադն իր մեջ պարունակում է այն նյութը, որը մարիխուանայի նման ազդեցություն է թողնում մարդկանց վրա: Շոկոլադն իր մեջ նաև կոֆեին, որը տրամադրությունը բարձրացնելու բացի, ձեզ նաև էնէրգիա կհաղորդի: 

 

Լրահոս

Դիտել ավելին