Կարևոր իրադարձություններ

Երգչուհիներ, ովքեր «գեղջկուհուց» գեղեցկուհու են վերածվել. Մաս 1

31 Հոկտեմբեր, 2015 12:49
Հեղինակ՝ Մամուլի Խոսնակ
Երգչուհիներ, ովքեր «գեղջկուհուց» գեղեցկուհու են վերածվել. Մաս 1
Անահիտ Սիմոնյան
Երգչուհի, մոդելավորող Անահիտ Սիմոնյանը սիլիկոնե տիկնիկի է վերածվել. վիրահատած քիթ, սիլիկոնե շուրթեր, տատու արված հոնքեր, սոլյարի…. և այս շարքը անվերջ կարելի է թվել: Այս երգչուհու անբնական գեղեցկությունն աչք է ծակում և քննարկման առարկա է դարձել հանրության շրջանում: Շատերը կարծում են, որ Անահիտ Սիմոնյանը չարաշահում է գեղեցկանալու արհեսատական միջոցները և նրան հաճախ «քայլող սիլիկոն» են անվանում:
 
 
Նանա
Հայաստանի ռաբիսի թագուհի տիտղոսակիր Նանան, երբևէ աչքի չի ընկել ճաշակով և նրբաոճությամբ: Նանան լրջագույնս վերափոխել է իր արտաքինը: Բարակ հոնքերի փոխարեն այսօր տատու արած հոնքեր են, շուրթերը բոտեքս են արված, դեմքը ձգված է: Պլաստիկ միջամտությունների արդյունքում երգչուհին բացարձակ նման չէ ինքն իրեն: Վստահաբար կարելի է ասել, որ այս երգչուհին պլաստիկ միջամտությունների արդյունքում ոչ թե գեղեցկացրել, այլ ավելի կոպտացրել է իր դեմքը:
 
 
Ալլա Լևոնյան
Ծագումով Արարատի մարզից այս երգչուհին շոու-բիզնես մոտք գործեց 90-ականների վերջին: Վտիտ, աչք չշոյող արտաքինով երգչուհին թեև որևէ պլաստիկ միջամտության չի դիմել, բայց նա կարողացել է խնամքի և կոսմետիկ միջոցների օգնությամբ կարգի բերել իր արտաքինը: Ալլա Լևոնյանը, թեև երեք երեխա ունի, բայց նրա կազմվածքին կարելի է միայն նախանձել:
 
 
Եվա Ռիվաս
Եվա Ռիվասը Հայաստանում ճանաչում գտավ «Տաշիր» ընկերության կողմից կազմակերպվող մրցանակաբաշխություն-համերգների շնորհիվ: Հայրենիքում հայտնի դառնալուց քիչ անց, այս երգչուհուն վստահվեց Հայաստանը «Եվրատեսլի-2015» մրցույթում ներկայացնելու պատիվը: Եվա Ռիվասը ևս անցել է Անահիտ Սիմոնյանի ու Նանայի ճանապարհով. սիլիկոնե շուրթեր, կրծքեր, նկարած հոնքեր, արհեստական եղունգներ: Այս երգչուհին իր շլացնող հայացքի շնորհիվ, կարող էր այսքան ջանք չթափել դեմքի կորեկցիայի վրա, քանի որ առանց մշտապես վառ գույների ներկված արհեստական շուրթերի էլ, նա գեղեցիկ ու հմայիչ է:
 
 
Սոֆի Մխեյան
Երգարվեստ մուտք գործելու պահին նախկին պատգամավորի դուրս Սոֆի Մխեյանը աչքի ընկավ իր «մոխրագույն կերպարով»… սակայն կարճ ժամանակ անց դուրս եկավ «ուսանողուհու կերպարից» և սկսել լրջագույնս զբաղվել իր արտաքին տեսքով: Ներկեց, ապա նաև կտրեց վերասերը, սկսեց կոսմետիկ միջոցներ օգտագործել, վառ գույներ օգտագործել շպարի ու հագուստի մեջ: Չնայած իր կտրուկ ոճային փոփոխությունների, հատկանշական է այն, որ Սոֆին որևէ պլաստիկ միջամտության չի դիմել: Սպորտային կազմվածքով երգչուհին այսօր անհամեմատ վառ կերպար է ձեռք բերել:
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին