Կարևոր իրադարձություններ

Ցավալի կորուստ. ավտովթարից տուժած պայմանագրային զինծառայողը 6 օր գիտակցության չգալով՝ մահացավ

31 Հոկտեմբեր, 2015 12:13
Ցավալի կորուստ. ավտովթարից տուժած պայմանագրային զինծառայողը 6 օր գիտակցության չգալով՝ մահացավ

Shamshyan.com-ը գրում է. Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած ավտովթարից տուժած պայմանագրային զինծառայող Հարություն Հակոբյանը, ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում գիտակցության չգալով, մահացել է: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ղեկավար Արամ Ասատուրյանը:

«Դեպքը տեղի է ունեցել երեկ: Այդպես էլ գիտակցության չգալով՝ ուղեղի այտուցից մահացավ»,- ավելացրեց պարոն Ասատուրյանը:

Ինչպես ավելի հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 24-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել էին Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ, 21-ամյա Անդրանիկ Հայրապետյանի վարած «Vaz 2107» մակնիշի 98 NN 900 համարանիշի և Ակունք գյուղի բնակիչ, 38-ամյա Հարություն Հակոբյանի «Volkswagen Vento» մակնիշի 34 SM 171 համարանիշի ավտոմեքենաները: 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին