Կարևոր իրադարձություններ

Որոնք են մազերի գեղեցկությունն ապահովող կարևորագույն վիտամինները

30 Հոկտեմբեր, 2015 20:11
Որոնք են մազերի գեղեցկությունն ապահովող կարևորագույն վիտամինները

Մազերի արտաքին տեսքի վատացումը և մազաթափությունը օրգանիզմում որոշակի վիտամինների պակասի հետևանք է: Ladyhealth.com.ua ներկայացնում է այն վիտամինները, որոնք հատկապես կարևոր են մազերի համար:

Վիտամին C. անհրաժեշտ է գլխամաշկի արյան շրջանառությունն ակտիվացնելու համար, ինչը ապահովում է մազարմատների սնուցումը: Դրա պակասից մազերը նոսրանում են և թափվում:
Լավագույն աղբյուրներն են՝ չիչխանը, դդմիկը, խնձորը, կանաչեղենը, քաղցր պղպեղը, նռան հյութը, մասուրը և այլն:

Վիտամին A. նպաստում է արմատների ամրացմանը և մազերի ակտիվ աճին:
Լավագույն աղբյուրներն են՝ սպանախը, բրոկոլին, գազարը, բուլղարական պղպեղը, ինչպես նաև դդումը, որը պարունակում է նաև երկաթ, պղինձ, կոբալտ, ցինկ և մազերի համար անհրաժեշտ այլ միկրոտարրեր:

B խմբի վիտամինները (B1, B2, B5, B6, B8, B9, B12). նպաստում են մազերի լավ աճին և փայլին:
Լավագույն աղբյուրներն են՝ կաղամբը, ընկույզները, կարտոֆիլը, գազարը, լոբազգիները, հատկապես թարմ ոլոռը:

Վիտամին E: Նպաստում է արյան միջոցով թթվածնի մատակարարմանը:
Լավագույն աղբյուրներն են բուսական յուղերը, կանաչեղենը, սպանախը սալաթները, բրոկոլին, ընկույզները և արևածաղիկի սերմերը:

Վիտամին PP: Նպաստում է մազերի աճին, կանխում մազաթափությունը, լավացնում է մաշկի արյան շրջանառությունը:
Լավագույն աղբյուրներն են արմատապտուղները, սմբուկը, դդմիկը, դդումը, սոխը և սխտորը:

 

Լրահոս

Դիտել ավելին