Կարևոր իրադարձություններ

Ճապոնիայում գրիպը 1 օրում բուժող դեղամիջոց են ստեղծել

30 Հոկտեմբեր, 2015 20:00
Ճապոնիայում գրիպը 1 օրում բուժող դեղամիջոց են ստեղծել

Ճապոնիայում գործող դեղագործական ընկերությունը մտադիր է 2018 թվականին թողարկել աշխարհում առաջին դեղամիջոցը, որը կարող է բուժել մարդուն գրիպից ընդամենը մեկ օրում, գրում է korrespondent.net-ը:

Նոր դեղամիջոցը, ի տարբերություն գոյություն ունեցող նմանատիպ դեղերի, կանխում է գրիպի վիրուսի տարածումը և ոչնչացնում այն:

Դեղամիջոցն արդեն անցել է առաջին փորձարկումները Ճապոնիայում և ցույց է տվել իր արդյունավետությունը: Երկրորդ փուլը կսկսվի նոյեմբերին, երբ գրիպի հիվանդությունների թիվը կտրուկ աճում է:

Ճապոնիայի առողջապահության նախարարությունը դեղամիջոցի արդյունավետությունը և անվտանգությունը վերջնական հաստատելուց և դրա արտոնագրման համար անհրաժեշտ քայլերն ավարտելուց հետո համարում է, որ հնարավոր է՝ դեղորայքն արդեն վաճառքի հանվի 2018 թվականին։

 

Լրահոս

Դիտել ավելին