Կարևոր իրադարձություններ

Եղանակը Հայաստանում այսօր

09 Հոկտեմբեր, 2015 10:00
Եղանակը Հայաստանում այսօր

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 9-ին, 10-ի գիշերը, 13-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 10-ի օրվա երկրորդ կեսին, 11-12-ին, 13-ի գիշերը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 9-ին, 11-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 10-12-ին աստիճանաբար նույնքանով կբարձրանա:

Երևանում`

Հոկտեմբերի 9-ին, 10-ի գիշերը, 13-ի երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 16-18 մ/վրկ: 10-ի օրվա երկրորդ կեսին, 11-12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի հոկտեմբերի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    29.00C (2003 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`       -0.40C (1970 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`  14.50C
 

Լրահոս

Դիտել ավելին