Կարևոր իրադարձություններ

Շաբաթական ամփոփ տվյալներն՝ ըստ Կենտրոնական բանկի

30 Հոկտեմբեր, 2015 17:43
Շաբաթական ամփոփ տվյալներն՝ ըստ Կենտրոնական բանկի
Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության` հոկտեմբերի 26-ից 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են հետևյալ գործարքները.
 
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 82 մլն 98 հազար 43 դոլար՝ 471.06 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 68 մլն 878 հազար 593 ԱՄՆ դոլար՝ 472.85 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 5 մլն 550 հազար ԱՄՆ դոլար՝ 472.96 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 4 մլն 300 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 473.10 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
 
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5 մլն 343 հազար 442 EUR՝ 518.11 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 20 մլն 796 հազար 969 EUR՝ 521.45  դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
 
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 755 մլն 507 հազար 138 ռուբլի՝ 7,37 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 325 մլն 479 հազար 142 ՌԴ ռուբլի՝ 7,47 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:
 
Հոկտեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 47.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցներինը՝ 37.3 մլն ԱՄՆ դոլար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին