Կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան չի կարծում, որ ակումբը կդադարի հանդես գալ Իսպանիայի առաջնությունում։ Լապորտան այդ մասին հայտնել է Իսպանիայից Կատալոնիայի անկախանալու պայքարի կոնտեքստում։
«Չեմ կարծում, որ «Բարսելոնան» դուրս կգա Իսպանիայի առաջնությունից։ Պրիմերան շատ հետաքրքիր առաջնություն է, իսկ Մադրիդի «Ռեալի» հետ «կլասիկոն» մեծ նշանակություն ունի։ Սակայն կասկածում եմ, որ ՖԻՖԱ-ն եւ ՈւԵՖԱ-ն դեմ կլինեն «Բարսելոնայի» մասնակցությանը Ֆրանսիայի առաջնությանը, քանի որ կա «Մոնակոյի» հետ փորձը»,- Լապորտայի խոսքը մեջբերում է «Marca»-ն։