Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    480

  • EUR

    555,5
    563,5

  • RUB

    7,9
    8,15

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Լևոն Տեր–Պետրոսյանի հայրական տունը գրավի տակ է. «Իրավունք»

09 Հոկտեմբեր, 2015 09:10
 Լևոն Տեր–Պետրոսյանի հայրական տունը գրավի տակ է. «Իրավունք»

Լևոն Տեր–Պետրոսյանի եղբորորդին` ՀԱԿԿ Էրեբունի տարածքային կառույցի ղեկավար Տիգրան Տեր-Պետրոսյանը, որին պատկանում է հայտնի «Մուսալեռ» ռեստորանը, անհույս խաղամոլ է։ Այս տարիների ընթացքում նա հասցրել է խաղատներում և բուքմեյքերական գրասենյակներում տանուլ տալ ամեն ինչ։ Պարտքերի տակից դուրս գալու համար ստիպված վաճառել է Կայարանի մոտ իր ունեցած առևտրի կետը, գրավադրել նույն «Մուսալեռ» ռեստորանը, որտեղ ի դեպ ՀԱԿ-ն իր հավաքներն էր անցկացնում, ինչպես նաև գրավադրել է իր ընկերներին և ծանոթներին պատկանող գույքը։ Եվ վերջապես հերթը հասավ Լևոն Տեր–Պետրոսյանի հայրական առանձնատանը։ Ի դեպ, նույն Տիգրան Տեր-Պետրոսյանն արդեն մի քանի ամիս է՝ Հայաստանում չէ, նա պարզապես «փախած» է պարտքատերերից:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին