Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը «մեկ ազգ են, երկու պետություն»։ Աքարն այդ մասին հայտնել է գործակալության թղթակցի հետ զրույցում։
Երբ վերջինս Աքարին հարց է ուղղել «ադրբեջանական տարածքների 20 տոկոսի» կորստյան կապակցությամբ Թուրքիայի անելիքների մասին, Աքարը հայտարարել է. «Ամեն ինչ լավ կլինի։ Վստահ եղեք դրանում։ Մենք կանենք մեզնից կախված ամեն ինչ»։
Հիշեցնենք, որ Հուլուսի Աքարը հոկտեմբերին այցելել է Ադրբեջան և քննարկել է ռազմական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հարցը։